Օդի ջերմաստիճանը  հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
15:02 - 10 հուլիսի, 2020

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Սև ծովից ցիկլոնի  ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը  խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

Հանրապետության տարածքում՝        

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և 14-15-ի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 10-11-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել