Մղարթի և Արդվիի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքերը փակուղում են. նախագծողները չեն մասնակցում մրցույթին |hetq.am|
15:32 - 10 հուլիսի, 2020

Մղարթի և Արդվիի ջրամատակարարման համակարգի նախագծման աշխատանքերը փակուղում են. նախագծողները չեն մասնակցում մրցույթին |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 2019թ.-ի սեպտեմբերի 19-ի որոշումով` Օձուն համայնքի մեջ մտնող Մղարթ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման և օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) նորոգման համար Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է անցկացնել նախագծողների մրցույթ: Երեք ամիս անց՝ 2019թ.-ի դեկտեմբերի 24-ին, Կառավարությունը  փոփոխություն է կատարել իր նախկին որոշման 48-րդ տողում՝ Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է իրականացնել ոչ միայն Մղարթի խմելու ջրամատակարարման համակարգի արտաքին ու ներքին ցանցի կառուցման, այլ նաև օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման նախագծերի պատրաստման մրցույթ:

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը ասել է, որ նախատեսված  ծրագրով Ագարակի ջուրը Մղարթ հասցնելու համար Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող Մղարթի նախկին պոմպակայանի տեղում կառուցվելու է նոր պոմպակայան, որտեղից խմելու ջուրը պոմպերով 3 կմ մղվելու է նոր կառուցված Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, ապա բաշխվելու է գյուղացիներին:

Մղարթի խմելու ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի ու օրվա կարգավորիչ նոր ջրամբարի նախագծման համար կառավարությունը հատկացրել է 3,6 մլն դրամ: Արսեն Տիտանյանի խոսքով՝ Մղարթում կառուցված նոր ջրամբարից ինքնահոս ճանապարհով խմելու ջուր է տրվելու նաև Օձուն համայնքի մեջ մտնող Արդվի գյուղին: 

 

«Վերջինիս ջրագծի նախագծման աշխատանքերի համար Կառավարությունը հատկացրել 2,6 մլն դրամ»,- հայտնեց Ա. Տիտանյանը:

Կառավարության որոշումից անցել է գրեթե 10 ամիս: Տարածքային զարգացման  հիմնադրամը 5 անգամ նախագծողների մրցույթ է հայտարարել, սակայն մրցույթներին որևէ հայտ չի ներկայացվել՝ Մղարթի և Արդվի բնակավայրերի խմելու ջրամատակարարման նոր համակարգի նախագծման  համար:

Նախկինում հարևան Կարմիր Աղեկ գյուղի մոտ գտնվող պոմպակայանից Ագարակի ջուրը մոտ 3կմ հեռվից մղվել է Մղարթի օրվա կարգավորիչ ջրամբար, այնտեղից էլ տրվել է գյուղացիներին: 

«Ինձ համար հանելուկ է սա: Մտածում եմ՝ կամ էստեղ սաբոտաժ են անում, կամ կառավարության կողմից  հատկացված նախագծման գումարը  քիչ է, չգիտեմ, չեմ կարող ասել, թե նախագծողները մրցույթին ինչու չեն մասնակցում: Մրցույթին մասնակից չի լինում, որ գան նախագիծն անեն, տեսնենք հլա Մղարթի ջրագծերի և ջրամբարի կառուցման գումարը ինչքան է կազմում, որ Կառավարությունը 2-րդ քայլն անի»,-ասում է Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը: 

 

Նա որոշել է, զանգել Երևանի նախագծային ինստիտուտներից մեկին ու խնդրել, որ գնան  մրցույթին մասնակցեն. «Մենք  էդ նախագծնողներին գյուղում կպատվենք և լավ կհյուրասիրենք՝ մեր ջրագծերի ու ջրամբարի կառուցման նախագծման աշխատանքները կատարելիս»,- ասում է Ավագ Մոսինյանը: 

Տարածքային զարգացման հիմնադրամի գնումների բաժնի պետ Արթուր Սողոմոնյանի խոսքով՝ Մղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին և ներքին ցանցերի և օրվա կարգավորիչ նոր ջրամբարի կառուցման նախագծողների մրցույթը օրենքով սահմանված ընթացակարգով է գնում: Քանի դեռ հայտատու չկա, մրցույթը  վերահրապարկվելու է: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել