ՏՄՊՊՀ-ն թույլատրեց «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու գործարքը |azatutyun.am|
17:22 - 10 հուլիսի, 2020

ՏՄՊՊՀ-ն թույլատրեց «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ որոշել է թույլատրել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Միևնույն ժամանակ, ինչպես  հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, սահմանվել է, որ «Թիմ» ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

«Յուքոմ» ընկերությունից վերջերս հեռացած Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիա»-ն գնելու գործընթացն օրերս էր մեկնարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել