Գյումրեցի կնոջ դիի կորելու մասին դիմումով ստացված նյութերը թողնվել են անհետևանք. Ոստիկանություն |tert.am|
17:38 - 10 հուլիսի, 2020

Գյումրեցի կնոջ դիի կորելու մասին դիմումով ստացված նյութերը թողնվել են անհետևանք. Ոստիկանություն |tert.am|

tert.am: Կորոնավիրուսով վարակված գյումրեցի 82-ամյա կնոջ դիի կորելու մասին դիմումով ստացված նյութերը թողնվել են անհետևանք: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Գյումրեի 82-ամյա Սոնիկ Կարապետյանը մահացել էր հունիսի 29-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Երկու օր անց նրա թոռնուհին՝ Մարիամ Մալխասյանը հայտնել էր, որ տատիկի դին կորել է, իսկ բժշկական կենտրոնից, պարետատնից, Առողջապահության նախարարությունից որևէ տեղեկություն չեն հաղորդում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել