news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ թուրքական դատարանը չեղարկել էր 1934 թվականի հրամանագիրը, որով տաճարը թանգարանի էր վերածվել: 

Էրդողանը Twitter-ի իր էջում հրապարակել է հրամանագրի կրկնօրինակը, որում ասվում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական կառավարմանն, ու այն բացվում է ժամերգությունների համար»: