Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին
19:52 - 10 հուլիսի, 2020

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անդամ պետությունների համար զգայուն համարվող խոչընդոտների վերացման հնարավորություններին:

ԵԱՏՀ խորհրդի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված հակասությունների կարգավորման և չհամաձայնեցված հարցերի լուծման նպատակով ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել