Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 11-ի տվյալները |aliq.ge|
12:02 - 11 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 11-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածնեի քանակը վերջին 24 ժամում հուլիսի 11-ի դրությամբ աճել է 8-ով: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 27-ից մինչև այսօր վարակվել է 981 մարդ: Միաժամանակ, արձանագրվել է 5 առողջացում, ընդհանուր առմամբ՝ 851:

Վարակվածներից 5-ը Բաթումիից են, մի ընտանիքից. վարակված ընտանիքի ամենափոքր երեխան 2 տարեկան է: Վարակման աղբյուրը ընտանիքի հայրն է ՝ բեռնատարի վարորդ։

Երկրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ:

Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել