Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը
17:06 - 11 հուլիսի, 2020

Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։

Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։

Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։

Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել