Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ
17:35 - 11 հուլիսի, 2020

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մտքեր է փոխանակել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Զրուցել են համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Անդրադարձանք երկուստեք կարևորվող ներդրումների հեռանկարային հնարավորություններին, կիբերանվտանգության օրակարգին, թվայնացման գործընթացներին, հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության, ինչպես նաև փորձագետների ներգրավման, ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու և այլ ուղղությունների:

Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»,-ասված է Հակոբ Արշակյանի գրառման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել