Ադրբեջանում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 298 մարդ |azatutyun.am|
18:31 - 11 հուլիսի, 2020

Ադրբեջանում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 298 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 531-ով և հասել է 23 հազար 521-ի, ինչը կազմում է 10 միլիոն բնակիչների 0.2 տոկոսը:

«Անցած 24 ժամում 6 մարդ է մահացել, դրանից մեկ օր առաջ 8 զոհ է եղել»,- հայտնել է Ադրբեջանի կառավարության կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը:

Ընդհանուր հաշվով Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 298 մարդ, ինչը կազմում է վարակվածների 1.3 տոկոսը:

Ադրբեջանում կորոնավիուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին: Ախտահարումների կեսից ավելին արձանագրվել է մայրաքաղաք Բաքվում:

Իրավիճակի վատթարացման կապակցությամբ իշխանությունները Բաքվում և մի շարք շրջաններում սահմանել են խիստ կարանտինի ռեժիմ, որը կգոործի մինչև հուլիսի 20-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել