Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, 6 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ
11:00 - 12 հուլիսի, 2020

Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, 6 մարդ մահացել է․ ՀՀ ԱՆ

Հայաստանում հուլիսի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատված է կորոնավիրուսով վարակման 577 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը դարձել է 31969։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում առողջացել է 214 մարդ, ընդհանուր առմամբ՝ 19633։ Փաստացի բուժվողների թիվը 11589 է։ Երեկ կատարվել է 1885 թեստ, ընդհանուր թեստերի քանակը 134989 է։

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում մահացել է 6 մարդ, այսպիսով՝ մահվան ելքերի ընդհանոըր թիվը 565 է։ Այլ պատճառով երկու նոր մահ է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ այդ մահերի թիվը 182 է։

Նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 86 (տղամարդ) և 63 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել