Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք
11:07 - 12 հուլիսի, 2020

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել