Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ
 |tert.am|
11:26 - 12 հուլիսի, 2020

Ամիսներ տևած քննարկումներից հետո Մակրոնը որոշում է կայացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման դիզայնի վերաբերյալ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամիսներ շարունակ կողմ էր արտահայտվել 850-ամյա տաճարի վերականգնման ժամանակակից դիզայնին, սակայն այժմ հակառակ որոշում է ընդունել՝ աջակցելով տաճարի սրածայր աշտարակի նախկին տեսքի վերականգնման ծրագրին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, ամիսներ տևած բուռն քննարկումների արդյունքում Մակրոնը մի կողմ է թողել Փարիզի Աստվածամոր տաճարի վնասված տանիքն ու աշտարակը գերժամանակակից դիզայնով վերականգնելու գաղափարը, որի համար կառավարությունն անցյալ տարի մրցույթ էր հայտարարել: Նախատեսվում էր մրցույթի արդյունքներն ամփոփել այս տարվա առաջին կեսին, սակայն դիզայնի հարցով որոշումը, ինչպես նաև վերականգնողական աշխատանքները հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

«Հանրապետության նախագահը  համոզվել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը պետք է վերականգնվի իր նախկին տեսքին հնարավորինս մոտ և համահունչ հայտնի տարբերակին»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել