5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. զգացվել է Հայաաստանում
11:48 - 12 հուլիսի, 2020

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. զգացվել է Հայաաստանում

Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.74⁰ և արևելյան երկայնության 43.73⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ, Ալավերդի քաղաքում 2 բալ և Կողբ գյուղում 2 բալ ուժգնությամբ։

Ժամը 10։32-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ և հաղորդվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել