Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 12-ի տվյալները
 |aliq.ge|
12:11 - 12 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 12-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857:

Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել