Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման
 |factor.am|
14:25 - 12 հուլիսի, 2020

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակն` ընդդեմ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշման |factor.am|

factor.am: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որն իր մեջ ներառում է աշխարհի շուրջ 350 եկեղեցիներ, կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը. գրում է VOA-ն:

Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, և այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար:

Ժնևում գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, և այժմ «վշտացած է ու հուսախաբված»: «Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշմամբ Թուրքիայի հյուրընկալությունը վերածում եք անհանդուրժողականության»,- ասված է նամակի մեջ:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաև ասված է. «Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, և կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու ու երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը»:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել