Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․07․20 (թարմացվող)
21:55 - 12 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․07․20 (թարմացվող)

21։47- Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում  կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր: [ՔՏՀԱՏՄ]

 

20։21- Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին։ [«Զվարթնոց» օդանավակայան]

 

19։12- Դիտարկումների արդյունքները լավատեսական են․ խախտումները զգալիորեն նվազել են։ Ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, մարդկային կուտակումներին, ժամը 10-12-ին միայն տարեցների սպասարկման կարգը չպահելուն։ Մեծաթիվ են խախտումները գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է, քանի որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են։ [ԱԱՏՄ]

 

19։04- Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սննդի շղթայում գործող կազմակերպություններում իրականացված ստուգումներն ու կրկնայցերը գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ խանութում, որտեղ չի կատարվել աշխատակիցների ջերմաչափում, չեն վարել ջերմաչափման գրանցամատյան, բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված ձեռնոցների և դիմակների համար:  [ՍԱՏՄ]

 

17:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 90699 արձանագրություն, իսկ հուլիսի 11-ին հայտնաբերվել է իրավախախտման 3516 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]


11:05- Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


10:55- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 86 (տղամարդ) և 63 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]


10:53- Թարմացվել է  12.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 31969 (+577)
Առողջացածներ - 19633 (+214)
Փաստացի բուժվողներ -11589
Ընդհանուր թեստեր - 134989 (+1885)
Մահվան ելքեր - 565 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –182 (+2) [ՀՀ ԱՆ]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․07․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել