Իրանը հայտնել է, որ ուկրաինական օդանավը տարեսկզբին սխալմամբ է խոցվել
 |azatutyun.am|
17:17 - 12 հուլիսի, 2020

Իրանը հայտնել է, որ ուկրաինական օդանավը տարեսկզբին սխալմամբ է խոցվել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի իշխանությունները երեկ տարածել են հաղորդագրություն, որի համաձայն, հակաօդային պաշտպանության ուժերը սխալմամբ են հունվարի 8-ին խոցել Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական քաղաքացիական օդանավը:

Իրանական պատկան մարմինների անցկացրած հետաքննության շնորհիվ պարզվել է, որ հրթիռն արձակած կայանքը նախօրեին տեղափոխել են, սակայն մարտական հաշվարկը նոր կոորդինատները չի գրանցել կայանքի ռադարի համակարգում:

Ուկրաինական օդանավը խոցվել է երկու հրթիռներով: Ողբերգական սխալի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ:

Իրանական կողմը հայտնել է, որ հրթիռային կայանքի տեղակայումը փոխելու և նոր կոորդինատները չգրանցելու արդյունքում ռադարը 107 աստիճանով շեղվել է, և Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդակայանից բարձրացած ուկրաինական ինքնաթիռը դիտվել է որպես օդակայանին մոտեցող թիրախ: Իրանը ողբերգությունից հետո պաշտոնապես ներողություն է հայցել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել