Հռոմի պապը ցավով է ընդունել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը |azatutyun.am|
18:19 - 12 հուլիսի, 2020

Հռոմի պապը ցավով է ընդունել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու լուրը |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ափսոսանք է հայտնել Թուրքիայի իշխանության՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ:

Այսօր Վատիկանում կիրակնօրյա պատարագից հետո, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ անձնական ցավ է ապրել՝ տեղեկանալով Անկարայի որոշման մասին:

Թուրքիայի դատարանն օրերս է ընդունել Այա Սոֆիայի թանգարանին մզկիթի կարգավիճակ տալու վճիռը:

«Մտքերով Ստամբուլում եմ, մտածում եմ Սուրբ Սոֆիայի մասին և մեծ ցավ եմ զգում»,- ասել է Ֆրանսիսկոս պապը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել վերանայել որոշումը:

Ուղղափառ աշխարհի առաջնորդ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղոմեոսը նույնպես իր հիասթափությունն է հայտնել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ:

Անկարայի որոշումը քննադատել են նաև մեծ թվով երկրների պետական պաշտոնյաներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել