Հայաստանը չի կարող ընդունել 20 մլրդ դոլարի ներդրում․ Ծառուկյանի հայտարարության հետքերով |fip.am|
18:38 - 12 հուլիսի, 2020

Հայաստանը չի կարող ընդունել 20 մլրդ դոլարի ներդրում․ Ծառուկյանի հայտարարության հետքերով |fip.am|

fip.am: Ազգային ժողովում հունիսի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության քննարկման  ժամանակ ելույթ էր  ունեցել  նաև Ծառուկյանը։

Ի թիվս այլ հայտարարությունների, Ծառուկյանը իշխանություններին մեղադրել էր ներդրումային ծրագրերի հանդեպ անտարբերության և դրանք անպատասխան թողնելու մեջ։ «Բերել եմ երկրի համար 20 մլրդ դոլար, Փաշինյանին հարցրեք, Ջավադյանին հարցրեք, որ 1 տոկոսով, 10 տարով, առաջին երկու տարին մայր գումար չվճարելու պայմանով, որ տնտեսական հեղափոխություն զարգանա, որ տնտեսական հեղափոխություն լինի»,- հայտարարել էր Ծառուկյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչ ներդրումային ծրագրի մասին էր խոսքը և ի՞նչն էր խոչընդոտել դրա իրականացմանը։

Խոշոր ներդրումն ու օրենքը՝ հակասության մեջ

Կառավարությունից հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում հիշատակված ներդրումների համար ներդրողը պահանջել է պետական երաշխիք։ Իսկ պետական երաշխիքը համարվում է պետական (այս դեպքում՝ կառավարության․ — խմբ․) պարտքի բաղկացուցիչ։

«Պետական պարտքի» մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է։ Ներդրումային ծրագրերը համարվում են կառավարության պարտք։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կառավարության պարտքի սահմանային շեմ է սահմանված ՀՆԱ-ի 60 տոկոսը։

Կառավարության պարտքը նախորդ տարվա վերջի դրությամբ կազմել է 6․8 մլրդ դոլար կամ՝ ՀՆԱ-ի 49․9 տոկոսը։ 

Սակայն տեսնենք, թե ինչ կլիներ, եթե կառավարությունը հավանություն տար այս ծրագրին։ Այդ դեպքում․

  • 20 մլրդ դոլարի պետական երաշխիքի տրամադրման դեպքում կառավարության պարտքը կդառնար 20+6․8=26․8 մլրդ դոլար։ Տեղի կունենար Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված հարկաբյուջետային կանոնների խախտում, և կառավարության պարտքն էապես կգերազանցեր ինչպես օրենքով ամրագրված սահմանային շեմը, այնպես էլ երկրի ՀՆԱ-ն (մոտ 2 անգամ)։
  • Այս ներդրումների (փոխառությունների) սպասարկման և մարման գծով որևէ խնդիր ի հայտ գալու դեպքում դրանց սպասարկման և մարման բեռն ուղղակիորեն ընկնելու էր պետական բյուջեի վրա:
  • Կսահմանափակվեին պետական բյուջեի պակասորդի ֆինանսավորման հնարավորությունները, և վտանգի տակ կհայտնվեին ընթացիկ ներդրումային վարկային ծրագրերը: 
  • Ցանկացած անցանկալի զարգացման պարագայում պարտքի հետագա սպասարկումն իրականացվելու էր հարկատուների հաշվին։

Շարունակությունը՝ fip.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել