Իրանում միառժամանակ արգելելում են հարսանիքները և հուղարկավորությունները |azatutyun.am|
18:49 - 12 հուլիսի, 2020

Իրանում միառժամանակ արգելելում են հարսանիքները և հուղարկավորությունները |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար միառժամանակ արգելել հանրային մեծ հավաքները, այդ թվում` հարսանիքները և հուղարկավորությունները, սակայն չի առաջարկել այդ նպատակով սահմանափակել նաև տնտեսական ակտիվությունը:

Մայրաքաղաք Թեհրանում ոստիկաններն արդեն փակել են հարսանյաց և սգո սրահները:

Իրանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 180 մարդ, և գրանցվել է ախտահարման 2 հազար 400 նոր դեպք:

Ընդհանուր հաշվով Իրանում վարակվել է ավելի քան 255 հազար մարդ, մահացել է 12 հազար 635 հիվանդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել