Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ ՊԲ-ն րունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ
00:00 - 13 հուլիսի, 2020

Արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ ՊԲ-ն րունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել