Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 650 քաղաքացի, որոնցից 43-ը միացված են արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան
11:52 - 13 հուլիսի, 2020

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 650 քաղաքացի, որոնցից 43-ը միացված են արհեստական օդափոխման սարքերի․ Արսեն Թորոսյան

Վերջին երկու օրերի արձանագրված դեպքերի թիվը հետևյալն է՝ շաբաթ օրը ունեցել ենք 577 նոր դեպք, կիրակի օրը՝ 182։ Ընդհանուր առմամբ դեպքերի քանակը դառնում է 32151։ Կիրակի օրվա դեպքերի թիվը իհարկե ցածր է նախորդ օրերի արձանագրված թվերից, սակայն, ուզում եմ հիշեցնել, որ դա հիմանկանում պայմանավորված է քիչ թվով թեստերով, որն էլ հիմնականում պայմանավորված է ոչ աշխատանտային օրով։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը հավելեց․

« Ինչ վերաբերվում է հիվանդանոցային համակարգի ծանրաբեռնվածությանը  և ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին, ապա գումարային առումով վերջիններիս թիվը կրկին մնում է բարձր՝ 650 հոգի, որից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք կրկին գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները  և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ լարված են, այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ այն հիմանական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել՝ դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ պրակտիկորեն չունենք քաղաքացի, ով տանը սպասում է հոսպիտալացման, ունենք ընդամնեը 1 քաղաքացի, ով սպասում է տեղափոխման՝ կորոնավիրուսային հիվանդանոց։ Նախորդ շաբաթ այս թիվը մոտ 20 էր, սակայն հունիսի սկզբում ունեցել ենք օրեր, երբ այդ թիվը հասել է 300-ի։

Կարևոր եմ համարում արտակարգ դրության ռեժիմի առնվազն ևս մեկ անգամ երկարաձգումը մեկ ամսով, և արդեն եկող ամսում հետևելով դինամիկային,  եթե այս կայուն և թեթևացող իրավիճակը պահպանվի հնարավոր է այլ որոշումներ կայացվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել