Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 1000-ին |aliq.ge|
11:53 - 13 հուլիսի, 2020

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են 1000-ին |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 9 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Դեռևս անփոփող է առողջացածների թիվը՝ 857: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5001  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 219 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 31 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել