Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Լճաշեն համայնքում, Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում
13:28 - 13 հուլիսի, 2020

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Լճաշեն համայնքում, Սիսիան քաղաքում և Ույծ գյուղում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10.00-ից 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Սմբաթ Զորավար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ինչպես նաև մեկ հանրային օբյեկտի։

ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի, ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել