Նախատեսվում է հայկական արտադրության 100 հազար թեստ պատրաստել. Տիգրան Ավինյան
15:02 - 13 հուլիսի, 2020

Նախատեսվում է հայկական արտադրության 100 հազար թեստ պատրաստել. Տիգրան Ավինյան

Արդեն չորրորդ անգամ երկարաձգվող արտակարգ դրությունը պետք է բոլորիս համար ավելի մեծ զգոնության և լրջության ազդակ լինի,մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու և համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա։

Այս մասին այսօր Աժ հատուկ նիստի ընթացքում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն։ Ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն նաև կառավարելի՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից։ Միաժամանակ առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերհսկել գործող սանիտարա- համաճարակային և այլ կանների պահպանումը։ Մեծ են ակնկալիքները, որ հետագայում արտակարգ դրությունը երկարաձգելու անրաժեշտություն չի լինելու։ Ներկայումս դիտարկում ենք «Արտակարգ դրության պայմաններում բնակչության պաշտպանության» և «Բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման» հետ կապված օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը՝ ներդնելով այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել այնպիսի գործիքներ՝ ներառյալ որոշ սահմանափակումներ և կաննոներ, որոնք անհրաժեշտ և բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար։

Պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այդ պարագայում հնարավոր չի լինելու արտակարգ դրության ժամանակ կիրառվող բոլոր գործիքների օգտաործումը ներկայիս ծավալով։ Հետագա որոշումները նույնպես կախված են լինելու  զարգացման դինամիկայից։
Մարտի 15-ից մինչ այժմ  պարետատան ու ԱԳՆ-ի ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան, ընդ որում 2200-ի տեղափոխումը կազմակերպվել է անվճար։ Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան է վերադարձել ավելի քան 40․000 ՀՀ քաղաքացի։ 
Բազմիցս հայտարարել ենք, որ համավարակի տարածման տեմպերին և իրավիճակին համարժեք առողջապահական կարողություններն ընդլայնվում են բնակչության պատշաճ բժշկական և սպասարկում իրականացնելու համար։ Այս պահին առողջապահական համակարգի կարողությունները և հնարավորությունները պատշաճ են՝ իրավիճակին համարժեք արձագանքելու տեսանկյունից։

Կորոնավիրուսային պացիենտների ստացիոնար սպասարկման համար մարտ ամսից ի վեր ծավալվել է ավելի քան 2500 մահճակալ, որից ավելի քան 300-ը ռեանիմացիոն։ Պացիենտների սպասարկումն իրականացվում է 19 բժշկական հաստատություններում, որից 7-ը մարզերում, 12-ը երևանում։ 5680 բուժաշխատող մասնակեցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման և հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների։ Այս օրերին իրենց հայաստանյան գործընկերին օգնելու նպատակով բարեկամ երկրներից Հայաստան են ժամանել բազմաթիվ բուժաշխատողներ։ Հուլիսի 6-ի դրությամբ արտերկից Հայաստան է ժամանել 46 մասնագետ։ 
Սկզբնական  փուլում՝ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին իրականացվում էր մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացմանը զուգընթաց՝ հետազոտությունների թիվը կրնապատկվեց հասնելով օրական ավելի քան 2000 թեստի, օր է եղել, որ իրականցվել է 2800 թեստ։ Թեստերի տեղական արտադրության հիմնումն էապես ավելացրեց պետության հզորությունները։ Հայկական արտադրության թեստերի առաջին խմբաքանակը՝ ավելի քան  8000 թեստ արդեն իսկ փոխանցվել է ԱՆ հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնին։ Այս փոուլում նախատեսվում է պատրաստել 100․000 հայկական արտադրության թեստեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել