1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է. Մարուքյանը՝ Ավինյանին |armtimes.com|
15:53 - 13 հուլիսի, 2020

1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է. Մարուքյանը՝ Ավինյանին |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ համար ենք պահպանում արտակարգ ռեժիմը:

Փոխվարչապետը պատասխանեց, որ եթե հենց այսօր հանեին արտակարգ ռեժիմը, կորոնավիրուսի տարածման կանխմանը ուղղված գրեթե բոլոր սահմանափակումները հնարավոր չէին լինի պահպանել, ուրիշ մեխանիզմ կանոնների պահպանման համար չկա:

Նա վստահեցրեց, որ քննարկում են հետագայում արտակարգ դրությունը արտակարգ իրավիճակի ռեժիմով փոխարինելու հարցը:

Օգտվելով արձագանքելու հնարավորությունից՝ Մարուքյանը հստակեցրեց իր մտահոգությունը:

«Մի հոգանոց ակցիա անողին ասում են՝ արտակարգ դրություն է, դու իրավունք չունես ակցիա անելու»,- հայտարարեց Մարուքյանը՝ եզրակացնելով. «Դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է: Ես ուզում էի, որ դուք ասեիք՝ բացի հավաքների սահմանափակումները, ուրիշ ինչի՞ համար է արտակարգ դրությունը երկարացվում»:

Ավինյանն ասաց, որ այն բոլոր իրավունքների սահմանափակումները, որոնց մասին նշեց Մարուքյանը, այս պահին ճյուղային օրենքներով կարգավորված չեն, այդ փաթեթի վրա աշխատանք տարվում է, Ազգային ժողովում կքննարկվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել