ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան

 |armenpress.am|
19:14 - 13 հուլիսի, 2020

ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայ հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է, ՀՀ զինված ուժերի թիկունքը շատ ամուր է: ԱԺ հատուկ նիստում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում:

«Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է: Եվ ՀՀ զինված ուժերի թիկունքն ամուր է, ես կասեի՝ շատ ամուր է: Փառք մեր բանակին, մեր զինվորներին, սպաներին, գեներալներին»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, և դիվանագետները ևս պետք է իրենց գործն անեն: «Բոլոր մայրաքաղաքներում մեր դեսապանությունների դիվանագետները պետք է տեղեկացնեն, ներկայացնեն համապասխան արտաքին գերատեսչություններին, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը»,-ասաց Մարուքյանը:

Նա կարևորեց նաև խորհրդարանական հարթակներում այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Ադրբեջանն ինչ այլանդակություններ է իրեն թույլ տալիս, որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, աներկբա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել