Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ
 |armtimes.com|
00:02 - 14 հուլիսի, 2020

Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ |armtimes.com|

armtimes.com: «Իմ անհանգստությունն եմ հայտնում Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողությունների կապակցությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձեւի համահեղինակ Ադամ Շիֆը:

Նա նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ կրակահերթերն ու ադրբեջանական կողմի գործողությունները վտանգի տակ են դնում զինվորականների եւ խաղաղ բնակչության կյանքը, սրում են հակամարտությունը, որը կարող է ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար՝ հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում:

Ըստ կոնգրեսականի, այդ գործողությունները հարկավոր է դիտարկել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ իր սահմանների երկայնքով միջազգային մոնիթորինգից հրաժարվելու համատեքստում:

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հանդես գալ կողմերին ուղղված զսպվածության կոչով, ինչպես նաեւ փորձել թուլացնել լարվածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել