Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը
16:12 - 14 հուլիսի, 2020

Վնասվել են Տավուշի մարզի երեք գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետևանքով հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը:

«Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները և կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել