Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ՝ ներկայացնելով՝ որպես այսօրվա կորուստներ |infocheck.am|
16:54 - 14 հուլիսի, 2020

Ադրբեջանական հատուկ ծառայությունները տարածում են ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների ցուցակ՝ ներկայացնելով՝ որպես այսօրվա կորուստներ |infocheck.am|

infocheck.am: Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։ Այժմ հակառակորդը տեղեկություն է տարածում, թե իբր երեկ՝ հուլիսի 13-ին, հայկական կողմն ունեցել է 66 զոհ։ Այս տեղեկությանը կցված է  անուն-ազգանուններով և ծննդյան տարեթվերով ցուցակ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկությունը կեղծ է, իսկ ցուցակում ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների անուններն են։

 

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական կողմը 100 զոհ ունի։ Հենց այս հայտարարությունից հետո, սեփական սուտը համոզիչ դարձնելու համար, ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսեցին տարածել ապրիլյան պատերազմի զոհերի ցուցակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել