ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. Արծրուն Հովհաննիսյան

 |armenpress.am|
19:30 - 14 հուլիսի, 2020

ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ամենաթանկարժեք ու կարևոր ԱԹՍ-ներից մեկը. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այն Ադրբեջանի զինված ուժերին պատկանող ամենաթանկարժեք ու կարևոր անօդաչու թռչող սարքերից մեկն է:

««Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է»,- ասաց Հովհաննիսյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Երևի սա Hermes 900-ի առաջին խոցումն է նաև աշխարհում»:

ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների արձակած հրթիռը խոցում ադրբեջանական ԱԹՍ-ը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել