Արարատի մարզում ջրամատակարարումը 21 ժամով կդադարեցվի
09:51 - 15 հուլիսի, 2020

Արարատի մարզում ջրամատակարարումը 21 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ից մինչև հուլիսի 16-ը՝ ժամը 08։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, Այգավան, Արարատ և Ավշար գյուղերի գինու գործարանների ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել