Սահմանին վիրավորված ոստիկաններին նյութական աջակցություն կցուցաբերվի |armenpress.am|
13:40 - 15 հուլիսի, 2020

Սահմանին վիրավորված ոստիկաններին նյութական աջակցություն կցուցաբերվի |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս  հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան: Այս մասին նշեց Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:

«Ամեն ինչ արվում է ոստիկանների համար: Նրանք ՀՀ ոստիկանության պետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վիրավոր ոստիկաններին կցուցաբերվի աջակցություն, առաջին հերթին նյութական»,-ասաց Տիգրան Եսայանը:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը  հուլիսի 13-ին տեղեկացրել էր, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել