Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

13:53 - 15 հուլիսի, 2020

shantnews.am: «Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց  պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը: Ուզենք, թե չուզենք, դա  փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում  դա տեսնել, չի  ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի  ժամանակ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ  Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.

«Ես  կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ  ռազմական լուծում այս  հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի  համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել