Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը․ պաշտոնական Թեհրան |civilnet.am|
17:25 - 15 հուլիսի, 2020

Հայ-ադրբեջանական բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը․ պաշտոնական Թեհրան |civilnet.am|

civilnet.am: Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անդորրին՝ մտահոգություն հարուցելով․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։  

Թվիթերում արված գրառման մեջ իրանցի պաշտոնյան մասնավորապես գրել է․ «Հակամարտությունների քաղաքական կարգավորումը, որը հաշվի է առնում երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը, միակ ելքն է ճգնաժամից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել