Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին |panarmenian.net|
20:15 - 15 հուլիսի, 2020

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին |panarmenian.net|

panarmenian.net: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ 29-ամյա Նարեկ Սարդարյանն իր անասուններին պահելու է գնացել, սակայն չի վերադարձել, գյուղում որոնողական աշխատանքներ են իրականացվել։ Այս մասին ասաց համայնքապետ Երվանդ Մալունցը։

Ադրբեջանական պետական Naxcivantv հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ Խնձորեսկից Նարեկ Սարդարյան անունով անձը ներկայացվում է որպես Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմից ինքնակամ Ադրբեջանի սահմանը հատած։

Համայնքապետի խոսքով՝ դեպքի մասին մնացած ինֆորմացիան կարող է փոխանցել Կարմիր խաչը։ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակում զանգերին այդպես էլ չարձագանքեցին, իսկ ԱԱԾ-ից հայտնեցին, որ տեղեկատվությունը ճշտվում է, նորության դեպքում կտեղեկացնեն։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերի բնակիչները մոլորվում են ու հայտնվում հակառակորդի տարածքում, ինչից հետո սկսում են ներկայացվել որպես սեփական կամքով սահմանը հատած անձինք:

Հուլիսի 10-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել