Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 33559 դեպք, մեկ օրում գրանցվել է 554 նոր դեպք
10:58 - 16 հուլիսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 33559 դեպք, մեկ օրում գրանցվել է 554 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 2190 թեստավորում

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել