Երկու հրդեհ մարվել է հակառակորդի կրակի տակ. փրկարարներն ու հրշեջները Բերդի տարածաշրջանում են |armenpress.am|
12:20 - 16 հուլիսի, 2020

Երկու հրդեհ մարվել է հակառակորդի կրակի տակ. փրկարարներն ու հրշեջները Բերդի տարածաշրջանում են |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և հրշեջներն այս օրերին գտնվում են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այդ մասին կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Երբեմն կրակի տակ լինելով չեն կարողանում մարել հրդեհները: Երկու հրդեհ մարել ենք կրակի տակ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց մարտական հաշվարկները շարունակելու են ամենօրյա ռեժիմով հերթապահությունը Բերդի տարածաշրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել