ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել․ ՊՆ խոսնակ
12:46 - 16 հուլիսի, 2020

ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»։

Քիչ անց ՊՆ խոսնակը հավելել է, որ  ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել