Գրավոր քվեարկության իրավունք կունենան միայն ինքնամեկուսացման ու մեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները |shantnews.am|
12:51 - 16 հուլիսի, 2020

Գրավոր քվեարկության իրավունք կունենան միայն ինքնամեկուսացման ու մեկուսացման ցուցում ունեցող պատգամավորները |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով գրավոր քվեարկության իրավունք է տալիս համավարակի հիմքով մեկուսացման կամ ինքնամեկուսացման ցուցում ունեցող պատգամավորներին: Ինչպես ներկայացրել է հեղինակ Վահագն Հովակիմյանը, հաշվի են առնվել որոշ առաջարկություններ և ըստ այնմ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարվել փոփոխություններ:

««Ժամանակավոր անաշխատունակության հետևանքով» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած ու մեկուսացած պատգամավորներին» բառերով: Այլ կերպ ասած, գրավոր քվեարկության գործիքը կիրառվելու է բացառապես համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ իրավիճակի հիմքով ինքնամեկուսացած ու մեկուսացած պատգամավորների կողմից, եթե նախկինում միայն առողջական խնդիրների հետևանքով աշխատանքի չգալու դեպքում էր, ապա այժմ միայն մեկուսացած ու ինքնամեկուսացած պատգամավորների»,-ասել է Հովակիմյանը:

Նա նշել է, որ օրենքի փոփոխությունը կիրառելի է և՛ հանձնաժողովների, և՛ խորհրդի, և՛ լիագումար նիստերի դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել