Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|
13:44 - 16 հուլիսի, 2020

Սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան կկիրառվի նաև ոստիկանությունում |pastinfo.am|

pastinfo.am: Ոստիկանությունում սննդի մատուցման ծառայությունները կբարելավվեն։ Կառավարությունն այսօր հավանության տվեց որոշման նախագծին, որի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվում է կազմակերպել փակ, նպատակային մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայությունները ձեռք բերելու համար։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ նախագծով նախատեսվում է Դավթաշենի 2-րդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունից հետո այս պրոցեսը շարունակվում է նաև այլ նախարարություններով. «Սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որն արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում՝ անթերի է, որպեսզի այդ համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա, պետք է շարունակենք լավարկել այն բոլոր ուղղություններով։ Հիմա ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ»,-ասաց վարչապետը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ քրեակատարողական հիմնարկներում այդ գործընթացն արդեն ավարտված է և բոլոր 12 ՔԿՀ-ներում գործում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել