Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
13:50 - 16 հուլիսի, 2020

Ադրբեջանական ԶՈՒ հատուկ նշանակության 100 զինծառայող հրետանու կրակի աջակցությամբ փորձել է հարձակվել մեր դիրքի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն գիտեք, երեկ ըստ էության մոտ 24 ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Վերջինս իր խոսքում նշեց․

«Ըստ էության ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ»  դիրքի ուղղությամբ գիշերը կեսգիշերից հետո Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանման 100 զինծառայող մեծ զինատեսակների՝ մասնավորապես հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական և գրագետ գրործողությունների արդյունքում հետ են շպրտվել թողնելով զգալի կորուստներ, այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա։ Շատ հավանական է, որ  հակառակորդը դիեր է թողել։ Գիշերը հայկական կողմը ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ չի ունեցել։

Շատ դեպքերում մարտական գործողությունները ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ։ Այսինքն՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած  հարվածների հետ զուգահեռ՝ տեղի են ունենում ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողությունները։ 

Առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լարտվական ծառայությւոնը ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ, բայց դեռ կոնկրետացված չի, թե դրանից թիվը քանիսն է։ Դրանից  հետո, Ադրբեջանը շարունակել է հրետակողծությունը հայկական գյուղերի վրա։ Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե հայակական կողմը օգտագործել է ԱԹՍ-ը, որը իրենց կողմից խոցվել է, սա պաշտոնապես հերքվել է  և չի համապատասխանում իրականությանը։

Ցավոք, մեր լրատվամիջոցների մեծամասնության գրագետ ու փայլուն աշխատանքի կողքին երբեմն տեսնում ենք, որ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարկում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գորրծողությունը անվանելով «հակահարված», երբ մեկ կետային, երբ մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանում հարվածը գնահատվում է «ստրատեգիական»։ Նման բաներից, խնդրում եմ՝ զերծ մնաք»։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել