Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցում կորոնավիրուսի 28 հազար զոհերի հիշատակին |azatutyun.am|
14:40 - 16 հուլիսի, 2020

Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցում կորոնավիրուսի 28 հազար զոհերի հիշատակին |azatutyun.am|

azatutyun.am: Իսպանիայի թագավորական ընտանիքը` թագավոր Ֆելիպեի գլխավորությամբ, և Պեդրո Սանչեսի կառավարությունը՝ ողջ կազմով, այսօր մասնակցել են կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր Մադրիդի թագավորական պալատին հարող հրապարակում, բոլոր մասնակիցները դիմակներ էին կրում և զերծ էին մնում փոխադարձ ձեռքսեղմումներից։

Պետական մակարդակով կազմակերպված այս արարողությամբ Իսպանիայի իշխանությունները հարգանքի տուրք մատուցեցին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած ավելի քան 28 հազար հայրենակիցների հիշատակին։

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած պետություններից է, մահացածների թվով այն յոթերորդ տեղում է աշխարհում, համաճարակի սկզբից ի վեր այստեղ կորոնավիրուսի շուրջ 260 հազար դեպք է արձանագրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել