Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|
14:58 - 16 հուլիսի, 2020

Ասում են էստեղ քիմիան ստանա, նստի գազելը, գնա Երևան, ճառագայթ ստանա. օպտիմալացվում է Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը |armtimes.com|

armtimes.com: Արդեն երկու օր է Գյումրու ուոռուցքաբանական դիսպաներում լարված մթնոլորտ է: Ստացվել է կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փակել դիսպանսերի ճառագայթային ծառայությունը, տեղափոխել Երևան, իսկ վիրաբուժական և թերապիայի ծառայությունը կենտրոնացնել «Գյումրի» բկ-ում՝ 10-12 մահճակալով:

Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանն ասաց, սա անթույլատրելի գործողություն է, քանի որ ուռուցքային հիվանդություն ունեցող մարդը դիսպանսերում ստանում է համալիր բուժում, այսինքն միաժամանակ և քիմիոթերապիա, և ճառագայթ:

«Հիմա առաջարկում են էստեղ քիմիան ստանա, քիմիայից հետո էդ ծանր վիճակով նստի գազելը գնա Երևան, ճառագայթը ստանա, գա քիմիան ստանա, հետո նորից գնա: Եղավ որ ոչ մեկն էլ չի կարողանալու: Ով հնարավորություն ունի, կգնա Երևան ընդհանրապես, ով էլ չէ, ստիպված պետք  է համակերպվի  իր ճակատագրի հետ, մնա տանը սպասի Աստծո ցանկությանը»,-ասաց Շիրինյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանն ասաց, տեղյակ է նախագծից էլ, դրանում առկա հիմնավորումներից էլ: Ավելին, ըստ Ասլանյանի, ճառագայթային բուժման կարիք ունեցող հիվանդները, բացառությամբ մաշկի քաղցկեղ ունեցողների,  հիմա էլ են գնում Երևան, քանի որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ԱԳԱԹ Ռ1 ճառագայթային սարքը չի գործում արդեն 25 տարի:

Այն վերջին անգամ վերալիցքավորվել է 1995 թվականին: Եվ վարչության պետը, և դիսպանսերի տնօրենը փաստում են, գրեթե ամեն տարի մի քանի անգամ դիմել են կառավարությանն այդ խնդրի լուծման համար: Տեղաշարժ չի եղել:Պատճառների մասին յուրաքանչյուրն իր տեսակետը ներկայացրեց:

«30 տարի կրկնում եմ խնդրանքն ու ստանում նույն պատասխանը. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքավորման համար գումար նախատեսված չէ: Տարին 20 անգամ դիմում  եմ, 100.000 դոլարի մասին է խոսքը, որը պետության համար ես համարում եմ չնչին գումար, որով պետք է կյանք փրկել»,-ասաց Շիրինյանը:

Ըստ մարզպետարանի պաշտոնյայի, կառավարությունն այլ իմնավորում ունի: Դեռ 2019 թվականին, ՀՀ-ում այս ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել միջազգային տարբեր կառույցների մասնագետները, մասնավորապես ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության, քաղցկեղի հետազոտման միջազգային  գործակակալության և ԱՀԿ մասնագետները: Նրանք նաև Գյումրու դիսպանսերում են եղել, որտեղ աշխատանքը գնահատվել է անբավարար, ճառագայթային բուժման համար օգտագործվող սարքավորումները՝ շատ հին:

«Բնականաբար, այդ սարքի լիցքավորումը բուժհաստատությունը իր ֆինանսի հաշվին չի կարող անել, դա պետք է փոխհատուցի կառավարությունը, պետությունը, պետությունն էլ հաշվի առնելով  միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոշել է, որ ճառագայթային բուժումը կկենտրոնացվի Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական   կենտրոնում»,-ասաց Լեյլի Ասլանյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել