Թուրքիայի Սիիրթ նահանգում քուրդ զինյալների հետ բախումներում 2 թուրք հատուկջոկատային է սպանվել |ermenihaber.am|
16:30 - 16 հուլիսի, 2020

Թուրքիայի Սիիրթ նահանգում քուրդ զինյալների հետ բախումներում 2 թուրք հատուկջոկատային է սպանվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Հուլիսի 15-ին Թուրքիայի հարավ-արևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի ժանդարմերիայի հրամանատարության կողմից իրականացվող հատուկ օպերացիայի ընթացքում Դեղիրմենթաշը շրջանին հարակից լեռնային տեղանքում ոստիկանական 2 հատուկջոկատային է սպանվել, ևս 2-ը վիրավորվել։

Նշենք, որ տվյալ օպերացիան իրականացվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Սիիրթի նահանգի Փերվարի շրջանում բախում է տեղի ունեցել թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել