factor.am: Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված Արցախի Հանրապետության Թալիշի և Մատաղիսի բնակիչները առաջարկել են երկրի ղեկավարությանը իրենց տեղափոխել թիկունքային համայնքներ:
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքների բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:
Հանրապետության նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք ապահովվել են կացարաններով և սննդով»,- փոխանցեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
comment.count (0)