Յուրա Մովսիսյանն ամերիկահայերին կոչ է արել միանալ դրամահավաքին՝ ի աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքների |shantnews.am|
15:06 - 18 հուլիսի, 2020

Յուրա Մովսիսյանն ամերիկահայերին կոչ է արել միանալ դրամահավաքին՝ ի աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքների |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ հրավիրելով ԱՄՆ-ի հայության ուշադրությունը:

«Իմ ընտանիքին ու ընկերներին եմ դիմում, այս կիրակի միացեք զոհված զինծառայողների ընտանիքների օգնության դրամահավաքին»,- ասվում է Մովսիսյանի տարածած հաղորդագրության մեջ:

Դրամահավաքը կկայանա Լոս Անջելեսում:

«Ուժն ամբողջ աշխարհում մեր միասնության և թվի մեջ է: Հայ զինվոր, մենք քո կողքին ենք»,- լուսանկարին կից կրել է Մովսիսյանը:

Ավելի վաղ Մովսիսյանը ևս մեկ գրառում էր կատարել հետևյալ բովանդակությամբ.

«Մենք Հայաստանի սահմանները քաջաբար պաշտպանող զինվորների կողքին ենք»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել