Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին
16:27 - 18 հուլիսի, 2020

Երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների փոխադրման դեպքեր. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հուլիսի 18-ին, մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել