ԱՀԿ-ն երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է Covid-19-ի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ
 |azatutyun.am|
13:21 - 19 հուլիսի, 2020

ԱՀԿ-ն երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է Covid-19-ի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրորդ օրն անընդմեջ արձանագրում է կորոնավիրուսի նոր վարակակիրների աննախադեպ բարձր թիվ մեկ օրվա կտրվածքով՝ շուրջ 260 հազար:

Նախորդ բարձր ցուցանիշը աշխարհում արձանագրվել էր հուլիսի 17-ին՝ մոտ 238 հազար: Անցած 24 ժամվա ընթացքում համաճարակի հետևանքով մահացածների թիվը նույնպես բարձր է՝ 7 հազար 360։ Ավելի բարձր ցուցանիշ արձանագրվել էր միայն մայիսի 10-ին՝ 8 հազար 500:

Այսպիսով, աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 14 միլիոն 400 հազարի, որից 604 հազարը մահացել է, 8 միլիոն 600 հազարը՝ ապաքինվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել